
Զայրացած ցուցարարները Ռադայի մոտ սատկած խոզի դագաղ են դրել

Կիևում տեղի է ունենում սատկած գյուղական խոզին հրաժեշտ տալու արարողություն, հայտնում է LifeNews-ը: Դագաղում դրված կենդանուն Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ են տարել ցուցարարները, ովքեր վստահ են, որ երկրի 2016 թվականի բյուջեն ագրարային ոլորտը դատապարտում է մահվան:
Ցուցարարները իրենց հետ տարել են նաև պաստառներ, որոնց վրա գրված են «Պաշտպանենք գյուղը, կպաշտպանենք Ուկրաինան», «Պահանջում ենք պահպանել ԱԱՀ-ի հատուկ ռեժիմը՝ ագրարայինների պետաջակցության միասնական ձևը» կարգախոսներ:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, ցուցարարներն ի սկզբանե պլանավորել էին դագաղը տանել Գերագույն ռադա, սակայն իրավապահները դա նրանց թույլ չեն տվել:
https://www.youtube.com/watch?v=B0ql4CiY0wk