Il Palagio վիլլան երաժշտի ամենասիրած վայրն է հանգստի համար:
Մարդիկ հաճախ ասում են. «Լինող բանը կլինի», կամ. «ինչ որ լինելու է՝ կլինի»: Արդյո՞ք դա այդպես է: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները, որոնց ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան էին հասցրել, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Երբ 15 տարեկանում հեռացա այստեղից, ինքս ինձ երդում տվեցի, որ երբեք այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ գալու: Հետևաբար՝ այո՛, Դուք իրավացի եք, ես Հայաստան եմ գալիս միայն աշխատելու համար: Թեև սա չի նշանակում, որ ես «стакановист» եմ և միայն աշխատել եմ սիրում: Ես սիրում եմ նաև վայելել, ապրել, բայց Հայաստան գալուս նպատակն այստեղ հետս ինչ-որ բան բերելն է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլը» կարող է վարձակալել Ջերարդին` MLS-ի դադարի ժամանակ: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ Կլոպը դեմ է այն բանին, որ լեգենդար կիսապաշտպանը նորից խաղա կարմիրների կազմում: Դրա հետ մեկտեղ՝ Սթիվենը կարող է մարզվել մերսիսայդցիների հետ:
Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված ութ ուղևորների մարմինները, որոնք ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան էին ժամանել, տեղափոխվել են ՀՀ դատաբժշկական կենտրոն:
Ներկայումս հայտարարությունների մակարդակում ակնհայտ է դառնում, որ Եվրոպական միությունը հասկացել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները և մնում է, ընդունելով Հայաստանի առաջարկները, վերջնական տեսքի բերել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը մեկ այլ անվան ներքո։ Իսկ կհաջողվի՞ արդյոք ստորագրել թարմացված Ասոցացման համաձայնագիրը, պարզ կդառնա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Բրիտանացի գերծանր քաշային Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ սպասվող մենամարտն անվանել է պայքար բարու և չարի միջև:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 44 վարորդ՝ անսթափ, 29-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով նոյեմբերի 3–ին Տուլայի մոտ զոհված ութ ուղևորների հարազատները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված սպասում են իրենց հարազատների դիերը տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավի ժամանմանը։
«Գործող Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ լիազորությունը թողնելով հանրային իշխանության մարմինների վրա. իրենք կարող են նախաձեռնել, իրենք էլ՝ նշանակել, ընտրական ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ չեն կարող: Սահմանադրության այս նախագծի դրական կողմերից մեկը դա է»,- ասում է Գևորգ Դանիելյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից հեծանիվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:
ՀՀ ԶՈՒ-ն լռեցրել է հակառակորդի կրակը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ճանապարհին, այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր անհանգստությունն է արտահայտել այն բանի վերաբերյալ, որ ակումբը կարող է գլխավորել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։
Անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել, որ ՀՀ բնակչությունն ունի մի կարևորագույն խնդիր` օրվա հացի խնդիրը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին:
Այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի երկու բաղադրիչ՝ 1ճ/գ դիմեքսիդ (կարող եք ձեռք բերել դեղատներում) և 3ճ/գ չիչխանի յուղ:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հնարավոր կլինի պարգևատրել համաշխարհային ունիվերսիադայում, նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում մեդալներ նվաճած մասնակիցներին
Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
«Նոր Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական հեռանկար է ուրվագծում երկրների համար, այսինքն` դա հնարավորություն կտա ազատություն, ինքնիշխանություն զարգացնել, բայց երկրի իշխանություններին անհրաժեշտ կլինի ռազմավարություն` պահպանելու համար արդյունքները, քանի որ հնարավորությունը դեռ իրողություն չէ»։
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Նոյեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19.11-ի դրությամբ Ռամենսկոյի օդանավակայանից կայացավ Տուլայի ՃՏՊ-ի արդյունքում տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ինքնաթիռի թռիչքը:
Մեքսիկայի գերագույն դատարանը թույլատրել է մասնավոր անձանց աճեցնել ու օգտագործել մարիխուանա անձնական օգտագործման նպատակով, սակայն այդ թմրանյութի լիատարար օրինականացման մասին խոսք չի գնում, հայտնում է The New York Times-ը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
168.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է դատարան: