Բաժիններ՝

Ես վախենում եմ, որ Գվարդիոլան կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ. Պետեր Շմեյխել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր անհանգստությունն է արտահայտել այն բանի վերաբերյալ, որ ակումբը կարող է գլխավորել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

«Իմ ամենամեծ վախը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը, Գվարդիոլայի նման, կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նա խաղն իր ձևով է տեսնում, ունի իր համակարգը, որին հավատարիմ է մնում: Նա փոխել է «Բավարիան», որը, ըստ իս, ֆանտաստիկ թիմ էր, երբ թրեբլ արեց Յուպ Հայնկեսի գլխավորությամբ: Մյունհենցիներն արագ ֆուտբոլ էին խաղում, օգտագործում էին դաշտի ամբողջ լայնությունը, բայց նրանք օգտագործում էին փոխանցումները և սպանում էին բոլորին, ում դեմ խաղում էին: Գվարդիոլան ստիպել է նրանց խաղալ լայնակի, և ես չեմ կարծում, որ հիմա նրանք խաղում են այնպիսի հետաքրքիր ֆուտբոլ, ինչպես առաջ»,- ասել է Շմեյխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս