Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Թուրքիայում` Չալդրան քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ (մագնիտուդ 4.8): Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 29-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 30 կմ դեպի հյուսիս: Հոկտեմբերի 31-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք: Նոյեմբերի 2-ին Թուրքիայի Վան քաղաքից 28 կմ դեպի հյոսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.5):

Տարածաշրջանից դուրս նոյեմբերի 4-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արևելյան Թիմորում՝ մայրաքաղաք Դիլից 78 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս