Բաժիններ՝

Տեսախցիկներն արձանագրել են հեծանիվի գողության դրվագը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից հեծանիվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 15-ի ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակից հափշտակել է հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս: 1_640x389

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ստացվել է տարածքում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է հանցագործության դրվագը:2_640x355

Նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։ 3_640x352

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: 4_640x389

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս