Բաժիններ՝

Հարազատները սպասում են վթարի զոհերին ու վիրավորներին տեղափոխող օդանավի ժամանմանը. news.am

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով նոյեմբերի 3–ին Տուլայի մոտ զոհված ութ ուղևորների հարազատները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված սպասում են իրենց հարազատների դիերը տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավի ժամանմանը։

Սպասվում է, որ օդանավը վայրէջք կկատարի ժամը 21։30–ի սահմանում, սակայն հարազատները ժամեր առաջ արդեն օդանավակայանի սպասասրահում էին։

Վթարից զոհված 34–ամյա գեղամավանցի Հրաչ Բադալյանի հորեղբայրը` Ֆրունզ Բադալյանը նշել է, որ մինչև հիմա շոկի մեջ են։ Դեպքից հետո երկար ժամանակ չէին համարձակվում բարեկամներին հայտնել բոթը։

Հրաչի երեքամյա դստերը այդպես էլ մինչև հիմա ոչինչ չեն ասել, աղջիկը ամեն օր հոր մասին է հարցնում։

«Ամեն օր ասում ա, էսօր պապաս գալո՞ւ ա, բոլորին հարցնում ա, ինչո՞ւ եք լացում»,– արցունքն աչքերին պատմել է Հրաչի հորեղբայրը։

Հրաչը ՌԴ էր մեկնել տուն գնելու համար գումար աշխատելու նպատակով։ Կինը երկրորդ երեխային էր սպասում, հին տանը եղբոր ընտանիքի հետ էին ապրում, տեղ չկար։

Վթարից զոհված Արտաշես Հովհաննիսյանի հարազատներից Վանիկ Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ ինքը հավասարապես ցավում է բոլոր զոհերի համար, ու բոլորի վիշտը նաև իրենն է։

«Սա մեր ամբողջ ազգի վիշտն է, ոչ թե միայն հարազատներինը»,– ասել է նա։ 1_640x426 2_640x426 3_640x426 4_640x426 5_640x426

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս