Տուլայի մոտ վթարից տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց. news.am
news.am-ը գրում է. Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները, որոնց ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան էին հասցրել, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շտապօգնության մեքենաներով հիվանդանոց հասցված 8 տուժածներն են` Աշոտ Իսպիրյան (1980 թ.), Լևոն Ուսունյան (1971թ.), Սերգեյ Առաքելյան (1987 թ.), Նարինե Երեմիշյան (1961 թ.), Կարեն Սաֆարյան (1985թ.), Ռադիկ Անտոնյան (1972 թ.), Արկադի Համբարձումյան (1992 թ.), Սարգիս Մկրտչյան (1966 թ.)։
Երևան են հասցվել նաև վթարից չտուժած և թեթև վնասվածք ստացած 32 ուղևորները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: