ԱԳՆ-ն անում է ամեն ինչ՝ օդանավի զոհված անձնակազմի աճյունները հնարավորինս արագ ՀՀ տեղափոխելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հարավային Սուդանում օդանավի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին:

«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։

Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման եւ նրանց աճյունների՝ հնարավորինս արագ Հարենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30