Բաժիններ՝

Երևանում վայրէջք է կատարել Տուլայի մոտ վթարից տուժածներին տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավը. news.am (ուղիղ)

news.am-ը գրում է. Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավում Տուլայի մոտ տեղի ունեցած` Մոսկվա-Երևան ավտոբուսի սարսափելի վթարից տուժածների մի մասն է, ութ զոհերի մարմինները, զոհերի հարազատներ, ինչպես նաև Հայաստանի կառավարության պատվիրակությունը, որի կազմում են Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Օդանավը դիմավորում են տուժածների հարազատները, մտերիմները եև ընկերները, Երևանի՝ հայրենակիցների համար մտահոգ քաղաքացիներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև «Շտապօգնության» մի քանի մեքենա։

Անմիջապես օդանավից 8 տուժածի կհասցնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։ ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավով ժամանող մյուս ուղևորները, բարեբախտաբար, չեն տուժել վթարից և կուղևորվեն տուն։

Տուլայի մարզի հիվանդանոցներում դեռևս 12 մարդ կա ծանր և բավարար վիճակում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս