2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 մլրդ 125.6 մլն դրամ, որը 2015 թ. հատկացումներից ավելի է 2.1 %-ով: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ավելի վաղ Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` «Լիոնի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով: Դատի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, հաղորդում է AFP-ն:
«Սահմանադրության նախագծում «երիտասարդ թոշակառու» չդառնալու նախագահի ցանկությունը փնտրելը հիմք չունի»,- այս մասին այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել «երիտասարդ թոշակառու դառնալու» ճակատագրից:
Պահպանելով օրենքի պահանջները՝ դիմում եմ ձեզ թույլատրելու վերը նշված գործուղման նպատակով ս.թ. նոյեմբերի 14-20-ը դուրս գալ ՀՀ սահմաններից:
Ֆրանսիացի հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագիրը իր էջերում զետեղել է երկու ծաղրանկար, որոնք առնչվում են Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին, հայտնում է RIA Novosti-ն:
«Առավոտյան եմ խոսել, 1 հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: 1 հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքերը»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ընդգծել է, որ ներկայումս Վալբուենան լավ հոգեվիճակում չէ: Հենց դրանով է նա բացատրել Վալբուենային հավաքական չհրավիրելու իր որոշումը:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը նախօրեին Փարիզում ընդունեց ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:
Նախօրեին Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` բավական հետաքրքիր առաքելությամբ: Մարտին Մոսկվայում տեղի է ունենալու մրցաշար, որն էլ որոշելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակցին` աշխարհի նոր չեմպիոնին:
Նոյեմբերի 6-ին, ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի;
Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին որոշ ժամանակ առաջ տարել էին «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ, սակայն վերջերս նրան վերադարձրել են հին պաշտոնին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։ Ըստ երևույթին, նրա գնալուց հետո «Նուբարաշենում» հսկողությունը վատացել է։
«Անկախ այն բանից՝ բանաձեւն ազդեցություն կունենա, թե ոչ, այդպիսի հայտարարությունները համարում եմ բացասական, որովհետեւ նրանք նվաստացնում են ԵԽԽՎ-ի դերը: Այսինքն, եթե նրանք ուզում են ԵԽԽՎ-ում արժեք եւ հեղինակություն ունենալ, նրանք չպետք է այդպիսի հայտարարություններով վիրավորեն Եվրախորհուրդին եւ նվաստացնեն նրա դերը»,- պատասխանեց նա:
Նոյեմբերի 6-8-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 9-ին և 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ:
Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին: Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի:
Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն և հաղթանակի գաղափար: Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը և խաղաղ զարգացմանը, ինչպես նաև փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը:
Երկու տարի առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքից հեռացված աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն այս հոկտեմբերի 27-ից դարձյալ վերադարձել է նույն պաշտոնին, միայն` դեռեւս պաշտոնակատարի կարգավիճակում:
ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղեւորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում:
Նոյեմբերի 5-ին` ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, Հ.Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:
«BMW 318» մակնիշի 90 TT 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ռ. Ա., ծնվ. 1992 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
«Մեզ հայտնի դարձավ, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են նոր պարտատերեր, ովքեր ներկայացրել են իրենց պահանջները: Մեզ հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել»:
Ուշագրավն այն է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում դա նախատեսված չէ: Այսինքն՝ սպասվում է, որ կառավարությունը կգործի ըստ իրավիճակի՝ եթե տնտեսական վիճակը ավելի վատանա, քան նախատեսվում է, ապա այդ պարտքը կներգրավվի։ Սա կլինի եվրոբոնդերի արդեն երրորդ թողարկումը։ Առաջին երկու թողարկումներով Հայաստանն արդեն ներգրավել է 1.2 միլիարդ դոլարի արտաքին պարտք։
Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։
Տավուշի մարզում որսի ժամանակ ընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու գործն ուղարկվել է դատարան:
Առողջ ապրելակերպն ու սննդակարգն առողջ կյանքի գրավականն են: Ձեր սննդակարգի մանր փոփոխությունները կարող են օգնել ձեզ՝ առողջ ապրելու ճանապարհին:
Վախերը շատ բան կարող են պատմել մարդու մասին: Վախերում բացահայտվում են Ձեր ներքին «եսը», Ձեր կոմպլեքսները, ապագան, անցյալը և ներկան:
Մոմավառությունը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաև զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի և կարիքների համար է օգտագործվում:
Լյարդն ամենաբարդ և ամենակարևոր օրգաններից մեկն է, քանի որ այն կատարում է մի քանի կարևոր գործողություններ:
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածը հանդիպում է հարազատների հետ:
Բյուջետային փաստաթղթի «քարացած» կառուցվածքը կարող է պատճառ լինել այն բանի, որ քարացել է մեր տնտեսական համակարգը: Հասարակական կյանքում այդ վիճակը սովորաբար բնութագրվում է «լճացում» տերմինով:
Եթե մեղադրում է, թող դատի տա, ես մեղավոր չեմ: Մեր ժողովուրդը ընդհանրապես իր չարածի համար սովոր է մենակ բժիշկներին պախարակել: Մենք ինչ որ մեր գործառույթներն է եղել, 100% -ով ենք կատարել, եթե ոչ ավելին: