Բաժիններ՝

Մարդիկ հաճախ ասում են` «Լինող բանը կլինի», «ինչ որ լինելու է՝ կլինի». Արդյո՞ք դա այդպես է

– Մարդիկ հաճախ ասում են. «Լինող բանը կլինի», կամ. «ինչ որ լինելու է՝ կլինի»: Արդյո՞ք դա այդպես է:

– Այդպես են ասում ծույլ մարդիկ, ովքեր իրենց և մարդկության օգտի համար աշխատել չեն ուզում: Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին՝ «Տասը մնասների առակի» մեջ (Մատթ. 25: 14-30; Ղուկ. 19: 11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «Ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ թաքցրեց և այն ի բարի չօգտագործեց, ուստի արժանացավ իր տիրոջ պարսավանքին:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս