ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ Աշոտ Կույումջյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը, որի ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր յուրացնելու համար, իրականացվել է քրեադատավարական նորմերի խախտումներով:
«Եվրոպայի և Ֆրանսիայի միջինարևելյան քաղաքականությունը ճիշտ ճանապարհի վրա պետք է դրվի, քանի որ գոյություն ունեն տաբուներ, որ Թուրքիային չի կարելի «կպնել», քանի որ կարևոր երկիր է, Ռուսաստանը թշնամի է, քանի որ Պուտինը բռնապետ է և այլն»,- նշեց նա:
2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել:
Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի գործով եւս մեկ փաստաբան է ներգրավվելու:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
Ստադիոնում հավաքված որոշ թուրք երկրպագուներ սկսել են սուլել և խախտել լռության րոպեն: Այդ ընթացքում հնչել են կրոնական կոչեր:
Մարզադաշտը և հարակից տարածքը կգտնվեն Ոստիկանության լիարժեք հսկողության տակ: Ոստիկանների թիվը սովորականից մի քանի անգամ ավելի կլինի:
Հրանտ Բագրատյանի առաջարկն արդեն իրականացվում է՝ վերականգնողականից անցում է կատարված ավելի ընդլայնողական քաղաքականության, որը ենթադրում է նպատակային և կլաստերների, արդյունաբերական գոտիների ձևավորմանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ բյուջեի առաջին տողում նշված են հենց այն ճյուղերը, որոնց վրա հիմնվելու է տնտեսությունը:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը, ով հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի, չի կարող ներկայանալ դատարան: Չէին ներկայացել նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողները:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն շտապ խորհրդակցություն է հրավիրել Ելիսեյան պալատում՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած հերթական կրակոցների և ոստիկաության հատուկ գործողությունները քննարկելու նպատակով:
«Եղանակը նույնիսկ մեծ նշանակություն ունի: Հանրաքվեի օրը եթե անձրև կամ ձյուն գա, մարդիկ կլինեն, որ չեն մասնակցի դրան, քանի որ համապատասխան հագուստ չունեն և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Նախկին վարչապետը քննադատեց նախարար Վաչե Գաբիելյանի հայտարարությունը, որ բյուջեում 75 մլրդ փող կա. «Ախպեր, բյուջեում փողը պետք է լինի զրո: Մենք փողը որ ունենք, ԿԲ պահուստն է: Բյուջեն, եթե իդեալական է աշխատում, եկավ, պետք է ծախսի փողը»:
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, 1958թ. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծում է, որ երկիրը չի կարող ապահովել Եվրոպայի առաջնության մասնակիցների անվտանգությունը:
Հանովերի «ԱՎԴ-Արենա» մարզադաշտը տարհանվել է խաղից մի քանի րոպե առաջ: Հանդիպմանը սպասվում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի նախարարների այցը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը:
«Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:
Նրա խոսքով՝ չկողմնորոշվածներին կողմնորոշելու հարցում կարևորը են անձնական շփումները. «Այս առումով «այո»-ի ռեսուրսներն ավելի մեծ են, քան «ոչ» ասողներինը։ Ունենք 915 համայնք. 815-ը գտնվում են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ու ՀՅԴ-ի ղեկավարության տակ։ Մնում են 100 համայնք, որոնք դուրս են վերահսկողությունից։ Ակտիվ ընտրողների 2/3ը դեռ կողմնորոշված չեն ու քարոզարշավի թիրախ դառնում են նրանք»:
Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը երեկ քննարկվել էր արտահերթ ռեժիմով:
«Երբ Ժիրայր Սէֆիլյանին հրավիրում են Քննչական կոմիտե, դա ճնշման մի մաս է, որ ուզում են հանրությանը ցույց տան՝ ինչ է լինելու նրանց հետ, ովքեր դեմ են լինելու Սերժ Սարգսյանի՝ այս գործընթացին»:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 2016թ. բյուջեն որակեց որպես հակասական: Ըստ նրա, մի կողմից այն սոցիալական է, քանի որ 45%-ն ուղղվելու է սոցիալական ոլորտներին և դա նախորդ տարվա համեմատ ավելացել է 4%-ով, բայց մյուս կողմից՝ որակապես դրանից ոչինչ չի փոխվելու:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե: Նպատակն այն է, որ գործադիրին հնարավորինս շատ հարցեր ուղղվեն: Երկու րոպեն քիչ ժամանակ չէ, գրավոր տեքստի վերածած՝ համակարգչային մեկ էջից մի փոքր պակաս. այդ ընթացքում հնարավոր է բազմաթիվ ամփոփ մտքեր արտահայտել:
Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը:
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նույնպես խստացրել է անվտանգության միջոցառումները:
Փաստորեն, օրենսդրական կարգավորումը անելանելի դրություն է ստեղծում և վարորդի, և ոստիկանի համար: