Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:
2015թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին tesankyun.am-ը հարցրել է, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
«Ես բավականին լավ գիտեմ Ջերի Ջեինսդորֆին («Բուլզի» սեփականատերը») և մոտ ժամանակները նա հենց այնպես չի բաժանվի թիմից: Բայց խոստովանում եմ, ես մտածել եմ այն մասին, որ վատ չէր լինի թիմ ունենալը: Դա ուղղակի ցնցող կլինի»,- Օբամայի խոսքերը մեջբերում է GQ-ն:
Բելգիայի ոստիկանությունը նոր խուզարկություններ է անցկացնում Բրյուսելի շրջանում, այդ թվում՝ Մոլենբեկ ու Ժեթ համայնքներում: Խուզարկությունները կարող են կապված լինել Փարիզի ահաբեկչության հետ, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է:
Ջրամատակարարման հերթական խնդիրը Գյումրիում: Գարեգին Ա 53 շենքի նկուղներն արդեն 4-5 օր է ողոված են ջրով: Շենքի բնակիչները սեփական ուժերով են փորձել հեռացնել նկուղներում կուտակված ջուրը:
«Ես կարծում եմ՝ բյուջեն հնարավորությունների բյուջե է,- ասաց Գ.Սահակյանը և շարունակեց,- Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ: Կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ, ԱԺ և կառավարության, բոլոր քաղաքական ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում արտաքին մարտահրավերներին դիամակայելու և առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար»:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Նոյեմբերի 18-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
Սխալվում եք՝ ասելով, թե մարդիկ հետաքրքրված չեն, իրականում լավ էլ հետաքրքրված են, պարզապես լավ չեն պատկերացնում, թե ի՞նչն է փոխվելու, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով, եւ երբ մենք բացատրում ենք, մարդիկ հասկանում են, պահանջում են նախագիծը անձամբ կարդալու եւ քննելու համար։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք:
«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» ծայրահեղականներին հնարավոր չէ ոչնչացնել առանց Սիրիայի հարցի կարգավորման, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի:
Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՞ն, թե «պահպանել սիրիական պետությունը», եթե այն լինի օրինական:
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի ճակատի քաղաքական հիմնական ուժերի բոլոր լիդերները մասնակցելու են Հայ ազգայի կոնգրեսի (ՀԱԿ) վաղը՝ նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կառաջարկի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»:
« Այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկման բացակայությունը ՀՀ-ում խոշոր ներդրում է կանգնեցրել: Այս տեսակետից մինչև հիմա դրա հետաձգման պատճառն այն է, որ դա էական գործոն չի եղել: Հիմա մենք ուզում ենք անգամ փոքր գործոնները վերացնել: Սա է մեր խնդիրը»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական մեքենաների թիվն ավելացնել՝ դարձնելով 54:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 20-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած հանրահավաքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԱՄՆ Քալիֆորնիայի Մաքլելան-Փալոմարի օդանավակայանում նոյեմբերի 18-ին ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով մահացել է երկու մարդ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանն այս գործարքն ավարտելու իր վճռական դերակատարման համար: Շարունակելու ենք աշխատել ՀՀ կառավարության հետ, խրախուսելով ներդրումներն ու նոր գործարքները»:
Daily Mail-ը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, թե Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ակնհայտ է դարձել, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր պայքարել ահաբեկչության դեմ: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհը միանա ԻՊ-ի դեմ պայքարին: Նա նշել է, որ զինյալները տարբեր երկրներից մեկնում են Սիրիա և Իրաք, այնուհետև վերադառնում են հայրենիք:
Համացանցում ԻՊ-ի կողմից տարածվել է մի տեսնայում, որտեղ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը զենքը ձեռքին կոչ է անում մուսուլմաններին միանալ իրեն միանալ ու գնալ դեպի «հաղթանակ»
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում տեղի ունեցած կիբերհանցագործությունների կոնֆերանսում, հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից օգտագործվող կոդավորման մեթոդներն իր ղեկավարած կառույցին կանգնեցրել են փակուղու առջև: Նրա խոսքով, ՀԴԲ-ն հետևում է գրագրությանը՝ հավաքագրողների և պոտենցիալ ահաբեկիչների միջև, դատական որոշում ստանալուց հետո ուսումնասիրում է «ահաբեկիչներին կարեկցողների» նամակները:
Խաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնյան կղզիների ափերին, 7 մագնիդուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: