Գերմանիա-Հոլանդիա խաղից առաջ մարզադաշտում ռումբ է հայտնաբերվել
Ընկերական հանդիպումը չի կայացել հերթական ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Գերմանական ոստիկանները ռումբ են հայտնաբերել Հանովերի մարզադաշտի մոտակայքում: Ինչպես հաղորդում է DW Sport-ը, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շտապօգնության մեքենայի մեջ:
Հանովերի ոստիկանության պետը հայտարարել է, որ իշխանությունները հետաձգել են Գերմանիայի և Հոլանդիայի միջև ընկերական հանդիպումը՝ ստանալով կոնկրետ ինֆորմացիա պայթյունի սպառնալիքի մասին:
Հանովերի «ԱՎԴ-Արենա» մարզադաշտը տարհանվել է խաղից մի քանի րոպե առաջ: Հանդիպմանը սպասվում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի նախարարների այցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը