Տուլայի քննչական բաժնի տվյալների համաձայն՝ Գառնիկ Հարությունյանը վճարովի փաստաբան կունենա. news.am
Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի գործով եւս մեկ փաստաբան է ներգրավվելու:
«Դեսպանությունում առկա տվյալների համաձայն, որոնք ստացվել են Տուլայի շրջանի տարածքային քննչական բաժնից, տվյալ ժամանակահատվածում մեղադրյալի գործով աշխատում է դատարանի կողմից տրամադրված հանրային պաշտպան Անդրեյ Բակշեեւը: Քննչական բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տվյալ գործընթացին միանալու է նաեւ վճարովի փաստաբան»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: