Ադրբեջանն արգելել է Հայաստանից մեկնող ռուսական ինքնաթիռին մտնել իր տարածք
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Այս մասին հայտնում է ավիացիոն Mil-avia բլոգը:
Հրապարակմանը կից տեղադրված է օդաչուի ռադիոբանակցությունների ձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ:
Դրանցում լսելի է, որ օդաչուն ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ, քանի որ «Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մուտքը գոտի»:
Ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երևանը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:
Գյումրիում տեղակայված է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը, որի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճանապարհով:
Թարգմանությունը՝ armtimes.com-ի: