Ֆրանսիան պետք է հրաժարվի Եվրո-2016-ի անցկացումից, քանի որ չի կարող ապահովել մասնակիցների անվտանգությունը

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, 1958թ. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծում է, որ երկիրը չի կարող ապահովել Եվրոպայի առաջնության մասնակիցների անվտանգությունը:

«Ինձ չափազանց դժվար է այդպիսի բան ասելը, չէ՞ որ ես Եվրոպայի առաջնության անցկացման մոլեգին կողմնակից էի, բայց Ֆրանսիային պետք է դրանից հրաժարվել: Յուրաքանչյուր ուրիշ երկիր կարող է այն ընդունել, բայց ոչ մենք: Ես շատ եմ վախենում, որ «Սև ուրբաթը» կկրկնվի, և չեմ կարծում, որ մենք կարող ենք երաշխավորել անվտանգությունն այդպիսի խոշոր մրցաշարի ժամանակ»,- ասել է Ֆոնտենը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում, 2016թ. հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս