Ահարոն Ադիբեկյանը խուսափում է հարցման նախնական արդյունքները հրապարակել, որ չասեն՝ «Ադիբեկյանը ծախված է»

«Գործընթացները ու հանրաքվեի վերջնական արդյունքները գնահատելու համար կարևոր է հասկանալ հանրաքվեի բնույթը։ Սա քաղաքացիական ակցիա է և կապ չունի միջկուսակցական պայքարի հետ, և դա ոչ թե կուսակցությունների կամ քաղաքական ուժերի դիրքորոշումն է, այլ՝ ընտրողների վերաբերմունքը հանրաքվեին: Քանի որ ձևավորված «ոչ» ասողնեորի մեջ կան բոլոր տարիքային խմբերը, բավականին մեծ թվով պետծառայողներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, սովորական քաղաքացիներ, խնդիրն այն է, որ ամեն ոք նոր սահմանադրությունը գնահատում է սեփական շահերի տեսակետից, որը կուսակցության հետ կապ չունի»,-այսօրվա ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 5-10 հարցումներ ենք արել, որոնց մասնակցել են 3300 մարդ բոլոր մարզերից. «Ըստ այդմ՝ բնակչության 25%-ը չի հետաքրքրվում քաղաքականությամբ և հանրաքվեով, 10 %ը` չի մասնակցելու հանրաքվեին: Այսինքն՝ ընտրողների 35%-ը խաղից դուրս է: Մնում է 65%-ը, որի 63%-ը, որը մոտավորապես կազմում է 25%, դեռ չեն կողմնորոշվել՝ ասել՝ այո, թե ոչ: Չկողմնորոշվածներին կողմնորոշելու հարցում մեծ դեր ունի քարոզչությունը։ անենակողմնորոշվածը բարձրագույն կրթություն ունեցող մասնավոր ծառայողներն ու փմձ- ների սեփականատերերը։ Խնդիրն այն է, որ չկողմնորոշվածների մի մասը չգիտեն էլ՝ ինչի մասին է խոսքը, մյուս մասն ընդհանրապես տեղյակ չէ հանրաքվեից։ 40% ակտիվ ընտրողներ կան»:

Ըստ նրա՝ չկողմնորոշվածներին կողմնորոշելու հարցում կարևորը են անձնական շփումները. «Այս առումով «այո»-ի ռեսուրսներն ավելի մեծ են, քան «ոչ» ասողներինը։ Ունենք 915 համայնք. 815-ը գտնվում են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ու ՀՅԴ-ի ղեկավարության տակ։ Մնում են 100 համայնք, որոնք դուրս են վերահսկողությունից։ Ակտիվ ընտրողների 2/3ը դեռ կողմնորոշված չեն ու քարոզարշավի թիրախ դառնում են նրանք»:

Թե ակտիվ ընտրողների քանի՞ տոկոսն է «այո» ասում, քանիսը՝ «ոչ» բանախոսը խուսափեց նշել՝ պատճառաբանելով, որ հետազոտությունը դեռ չի ավարտվել ու եթե հիմա մի թիվ նշի, հետազոտության ավարտին՝ այլ, «կասեն, թե Ադիբեկյանը ծախված է»:

Տեսանյութեր

Լրահոս