Հաշվի առնելով ահաբեկչական վերջին գործողությունները՝ Էլ Կլասիկոն կանցկացվի անվտանգության լրացուցիչ երաշխիքներով
Նոյեմբերի 21-ին տեղի կունենա ֆուտբոլային աշխարհում ամենասպասված խաղը՝ Էլ Կլասիկոն: Հաշվի առնելով ահաբեկչական վերջին գործողություններն աշխարհում, իսպանական իշխանություններն անվտանգության ամենաբարձր մակարդակ կապահովեն խաղի ընթացքում:
Երկու ակումբների անվտանգության ծառայություններն անցկացրել են մի շարք խորհրդակցություններ, որպեսզի կոորդինացնեն թիմերի ու երկրպագուների անվտանգության պահպանության գործողությունները:
Մարզադաշտը և հարակից տարածքը կգտնվեն Ոստիկանության լիարժեք հսկողության տակ: Ոստիկանների թիվը սովորականից մի քանի անգամ ավելի կլինի: Նախատեսված է անվտանգության երեք օղակ, իսկ հյուրերի երկրպագուները նախապես մուտք կգործեն մարզադաշտ: Յուրաքանչյուր երկրպագու կստուգվի 3 անգամ:
Ավտանգության կազմակերպությունները երաշխավորում են, որ լիարժեք կապահովվի թե՛ երկրպագուների, և թե՛ ֆուտբոլիստների անվտանգությունը:
Սիրարփի Աղաբաբյան