Իհարկե, ՀՀ որեւէ քաղաքացի ապահովագրված չէ սնանկությունից: Սակայն խայտառակություն է, երբ ԱԺ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները:
Փարիզի ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը ահաբեկչությունից առաջ հաճախել է Բրյուսելի մի քանի գեյ-ակումբներ: Այդ ակումբների տեսախցիկները արձանագրել են ահաբեկչին նման մի տղամարդու: Ի դեպ, նա այդ ակումբներ ամենևին էլ զվարճանալու համար չի այցելել: Քննության վարկածներից մեկի համաձայն՝ նա այնտեղ այցելել է այնտեղ թիրախներ է փնտրել ահաբեկչության իրականացման համար:
Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50/50 են. «Սպասում է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։
Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեի նախագծով գիտնականներին հատկացվող միջոցները կրճատվել են: Մասնավորապես, կես դրույքով աշխատող գիտնականներն իրենց գիտական աստիճանի հավելավճարները 2016-ին այլեւս չեն ստանա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում կառավարության՝ գիտնականների 25-ից 50 հազար դրամ հավելավճարները կրճատելու որոշմանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը քննարկելու է ևս մի հակահայ զեկույց, որն ընդամենը 15 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի, ըստ էության, «2-րդ սերիան» է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների ջրամատակարարումը:
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադրություն չունի բաց թողնել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Նախկին ֆուտբոլիստն առաջ է անցել Ջասթին Թիմբերլեյքից և Ջեյք Ջիլենհոլից:
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, չնչին առիթով վիճաբանել է նույն զորամասի մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ, ոտքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Գիտե՞ք արդյոք, թե Դուք ով կլինեիք և ինչով կզբաղվեիք, եթե ապրեիք հանցավոր աշխարհում:
Եթե զգում եք, որ գլխացավը ոչ մի կերպ ձեզ հանգիստ չի տալիս, կտրատեք կանաչ խնձորն ու դրանից հոտ քաշեք: Կամ փորձեք ուտել այն, երբ սաստիկ գլխացավ է սկսվում:
Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն: Պատասխանում է Տ. Հովակիմ աբեղա Մանուկյանը:
Ուլյանովսկի մարզային Վալենտինա Լեոնտևնայի անունը կրող տիկնիկային թատրոնում գտնվող Ձմեռ պապիկի Ամանորյա փոստը դադարել է իր աշխատանքը` հնարավոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Արվեստի և մշակութային քաղաքականության նախարարությանը:
Միայն այդքան բարի ու հոգատար անձը կարող է հոր հանդեպ անարդարության մասին լուրն առնելուց հետո վերցնել ինքնաձիգն ու… Շարունակությունը հայտնի է։ Հարգելի իրավապահներ, հոր թասիբը պահելը ևս հայտարարեք ՀՀ քաղաքացու բնականոն իրավունքի անքակտելի մաս։
Այս ամանորյա բարի հոլովակը վերադարձնում է հավատը հրաշքների նկատմամբ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտնվել է իր նախկին ակումբի` «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում:
Ֆիլմի թեման կոնֆլիկտն է, իսկ ասելիքը համամարդկային է: Բացի այդ, կարծում եմ՝ չափազանց արդիական թեմա է: Մտածեցի, որ նման թեման և նման պատմությունն ավելի հավաստի, սցենարին ավելի հոգեհարազատ կներկայացվի, եթե այն ստեղծվի միջազգային համագործակցության արդյունքում: Ցանկությունս էր արցախյան թեմատիկայով այս ֆիլմում անպայման ընդգրկել օտարազգի պրոֆեսիոնալ դերասանների ևս: Այս իմաստով աշխարհագրությունը բավական ընդարձակ է: Ֆիլմում մեզ հայտնի հայ դերասաններից բացի՝ նկարահանվել են դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,ԱՄՆ-ից, Ռուսաստանից:
Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրատներում Ամանորն անցկացնելու համար տեղերը սպառվել են դեռեւս օգոստոս ամսին:
Այս փորձությունը երկու նպատակ ուներ: Առաջինը, որ սատանան ամաչեր ու պարտվեր: Երկրորդ, որ մեզ համար կարևոր է` սատանայի բերած փորձություններով կարելի է հասկանալ, որ նյութականի համար ամենևին չարժե հրաժարվել Աստծուց և Նրա խոսքից:
Մեր զրուցակիցն ասաց, որ հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով, միայն բժշկի ցուցումով:
Հարցին, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով հաջորդ տարվա արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը չե՞ն մեծանում, ՀՀ ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե տատանումներն ինչ չափով կլինեն»:
Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը:
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կոտրել են Արևաբույր գյուղի գյուղապետարանի պատուհանների ապակիները:
«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7): Շատ եմ խնդրել ու թակել, բայց չի տրվել: Խնդրանքս վերաբերում է իմ ապագային, ու ժամանակն անցնում է, և չեմ ստանում:
Ծեծից հետո գալիս է, երբ մտնում է ներս (վկաներն այդպես են պատմում), ասում է՝ էս անասուններն իմ հետ էս ի՞նչ արեցին… երևի շատ ուժեղ ծեծած են եղել: Դրանից հետո պառկում է քնելու, ասում են՝ այնտեղ հայհոյանք էլ է տվել»:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր:
Դրամաշորթը սպառնում է հրապարակել ամուսինների մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսագրությունը:
Կան հիվանդություններ, որոնք շատ ավելի արագ են զարգանում, քան դրանց կլինիկական ախտանիշները: Եթե հնարավոր լիներ ժամանակին բացահայտել բոլոր հիվանդությունները և բուժել, աշխարհում բոլոր մարդիկ կապրեին մինչև խոր ծերություն: Գլխացավը կարող է մինինգիտի ախտանիշ լինել, բայց մենք չենք կարող հոսպիտալացնել բոլորին, որոնց գլուխները ցավում են: Ասածս այն է, որ զորամասի բժշկի վրա մեղքեր բարդելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Մարդկանց մոտ նույն հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են տարբեր լինել: