Բաժիններ՝

Ձմեռ պապիկի Ամանորյա փոստը փակել են` ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Ուլյանովսկի մարզային Վալենտինա Լեոնտևնայի անունը կրող տիկնիկային թատրոնում գտնվող Ձմեռ պապիկի Ամանորյա փոստը դադարել է իր աշխատանքը` հնարավոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Արվեստի և մշակութային քաղաքականության նախարարությանը:

Երեխաները գրել են նամակներ Ձմեռ պապիկին` մատնանշելով ծնողների տվյալերը: Թատրոնի ղեկավարությունը երեխաների ցանկությունները փոխանցում էր ծնողներին: Ամանորյա ներկայացումից հետո դերասանները նվերները հանձնում էին երեխաներին:

«Գրեթե բոլոր նվերները ծնողները փաթեթավորված էին բերում: Նվերների թիվը հաշվվում էր հարյուրներով: Թատրոնի աշխատակիցները չունեն այնքան ֆիզիկական հնարավորություն, որպեսզի բացեն բոլոր նվերները` պայթուցիկ սարքերի առկայությունը ստուգելու համար»,- ասել է մամուլի ծառայությունը:

Ըստ փորձագետների, անհնար է ստուգել նվերների պարունակությունը հատուկ սարքավորումներով, քանի որ այն կարող է արձագանքել խաղալիքների մետաղական մասերին և պետք կլինի բացել գրեթե բոլոր փաթեթավորումները:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ հաջորդ տարի Ձմեռ պապիկի փոստը կարող է վերսկսել աշխատանքը. ամեն ինչ կախված է միջազգային իրավիճակից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս