
Փարիզում ահաբեկչության հնարավոր կազմակերպիչը Բրյուսելում հաճախել է գեյերի ակումբ. ԶԼՄ-ներ

Փարիզի ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը ահաբեկչությունից առաջ հաճախել է Բրյուսելի մի քանի գեյ-ակումբներ: Այս մասին տեղեկացնում է Lifenews-ը: Այդ ակումբների տեսախցիկները արձանագրել են ահաբեկչին նման մի տղամարդու: Ի դեպ, նա այդ ակումբներ ամենևին էլ զվարճանալու համար չի այցելել: Քննության վարկածներից մեկի համաձայն՝ նա այնտեղ այցելել է այնտեղ թիրախներ է փնտրել ահաբեկչության իրականացման համար: Մեկ այլ վարկածով՝ գողացել է այցելուների փաստաթղթեր: «Նրա այցելությունների ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր են գողացվել: Ամենայն հավանականությամբ նա ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել այստեղ՝ Բրյուսելում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա նաև տեղեկացրել է, որ Աբդեսլամը հասցրել է երևալ նաև Ջաքես Քուարթեր թաղամասի մի քանի ակումբներում: Բրյուսելու այդ վայրը համարվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց հավաքատեղի: