Կառավարությունը կփոխհատուցի գովազդային վահանակների սեփականատերերի կրած վնասները
Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը:
Արդյունքում՝ կփոխհատուցվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում վերակառուցվող Մ1 և Մ2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաժանարար գոտու սահմաններում առկա «ՅՈՒՆԻՔՈՐՆԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին, «ԷԳԱ» և «ԻՄԻՋ» ՍՊԸ-ներին սեփականության իրավունքով պատկանող գովազդային վահանակների ապամոնտաժման և տվյալ վայրում գովազդային վահանակների միջոցով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով կրած վնասները: