
«Լիվերպուլը» ցանկանում է վերադարձնել Խաբի Ալոնսոյին

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտնվել է իր նախկին ակումբի` «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հաղորդում է Bild-ը, մերսիսայդցիները ցանկանում են վերադարձնել 33-ամյա իսպանացուն, ով մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Խաբի Ալոնսոյի հետ, ում նկատմամբ հավակնություններ ունի նաև «Ինտերը»:
Կիսապաշտպանը հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում 2004-ից մինչև 2009թթ., և 2005-ին «կարմիրների» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը