«Ո՛Չ»-ի հանրահավաքը՝ ուղիղ. 1in.am
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.45-ին, 1991 թ. ծնված Վահիդ Փ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, խոզաբուծական անասնագոմի դիմաց մի տղամարդ վիճաբանել է իր հետ և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ.Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ալվարդ Ա.-ի բնակարանում:
Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք բոլոր խաղերը կկայանան նախատեսված օրերին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մալիում հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հաջողվել է հյուրանոցից դուրս բերել ևս 80 պատանդի:
«Ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է: Զգացողություն ունեմ, որ ժողովուրդը կորցրել է հավատն առ այն, որ երկրի քաղաքական էլիտան ի վիճակի է բարելավել իր կյանքը, իսկ քաղաքական էլիտան կորցրել է հավատը ինչ-որ բան փոխել կարողանալու իր հնարավորության նկատմամբ»:
Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները ներխուժել են Մալիի Radisson Blu հյուրանոց:
Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ կա և այն պայթելու է:
Նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում վերցված պատանդների շարքում են ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ: Աֆրիկական Խալեջ լրատվականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը քիչ առաջ հաստատել է, որ 6 թուրք կա Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հյուրանոցում: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիան է հաստատել, որ պատանդների շարքում կան ֆրանսիացիներ: Թուրք պաշտոնյաները ոչ մի տեղեկություն չունեն թուրք պատանդների վիճակի մասին:
Նոյեմբերի 20-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում գայլը հոշոտել է 10 ոչխար:
Հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Հատուկ զինված ուժերը գործողություն են նախապատրաստում. դիրքեր են հարմարեցնում հյուրանոցի հարևանությամբ՝ ահաբեկչական խմբին վնասազերծելու նպատակով:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է Մալիի երկու քաղաքացի և մեկ ֆրանսիացի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Բրազիլիայի հրապարակում հավաքված վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են լիցենզավորման փոխարեն կիրառել կտրոնային համակարգ։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն մտափոխվեցին և որոշեցին գնալ ոչ թե Նախագահական նստավայրը, այլ՝
Ըստ նրա՝ Սարսանգի ջրամբարի հարցը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում է, քաղաքական բնույթ չի կրում. «Զեկուցողը որևէ մեկ անգամ չի եղել տարածաշրջանում: Ժամանակին, երբ հարցը բարձրացվել էր, առաջարկվել էր համատեղ օգտագործել այն, բայց Ադրբեջանը հրաժարվել էր»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին:
«Էդ աղջիկը մեր գյուղից չի, կողքի՝ Գավառի գյուղերից ա: Տղեն ամուսության նպատակով փախցրել, բերել ա մեր գյուղ, հետո կեսից չի ստացվել: Ավելի ճիշտ՝ ամեն ինչ ստացվել ա, ամուսնությունը չի ստացվել: Չգիտեմ` տղեն սիրել ա աղջկան, թե չէ, բայց ինչ եղել ա, արդեն եղել ա»:
«Նման գործընթացի մեջ չեն կարող լինեն մի և միանման տեսակետներ: Իհարկե, մեր հանդիպած քաղաքացիների հետ քննարկումների ժամանակ մենք մեծամասամբ հանդիպում ենք «այո»-ի, բայց նաև հանդիպում ենք դժգոհ մարդկանց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Հարցին, թե արդյոք անձամբ ինքը Սերժ Սարգսյանի իշխանության երկու ժամկետները համարո՞ւմ է լեգիտիմ, պատգամավորը պատասխանեց, որ ինչպես նոր Սահմանադրության պայմաններում ապրելու են բոլորը 10, 20, 30 տարի և սա դառնալու է խաղի կանոններ և՛ «ոչ»-երի, և՛ «այո»-ների, և՛ անտարբերների համար, այնպես էլ նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նրա խոսքով՝ անկախ ընտրություներին տրված գնահատականներին, մենք ապրում ենք այս պայմաներում. «Այո, լեգիտիմ է: Ի՞նչ է նշանակում՝ իրավունք չունի Սահմանադրության փոփոխություն անել, որովհետև լեգիտիմ չէ: Սրանք օդի մեջ հայատարարություններ են, անիմաստ կոչեր: Սահմանադրական փոփոխություն անելու իրավունք ունի ՀՀ նախագահը»:
«Փարիզում տեղի ունեցածը նոր երևույթ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ահաբեկչական զարգացումներին և դրա դեմ պայքարին:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցվածների թվում հնարավոր է լինեն նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Ըստ lifnenews-ի՝ այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են Աֆրիկայում ՌԴ դեսպանատնից: Այս պահին ճշտվում է, թե պատանդներից քանիսն են ՌԴ քաղաքացիներ: