Բաժիններ՝

Հանցավոր տաղանդները՝ ըստ կենդանակերպի նշանի

Գիտե՞ք արդյոք, թե Դուք ով կլինեիք և ինչով կզբաղվեիք, եթե ապրեիք հանցավոր աշխարհում: Իմացեք, թե ինչ հանցավոր ընդունակություններով է օժտված կենդանակերպի Ձեր նշանը:

Խոյ

Խոյը չափազանց բաց է և ուղղամիտ, որպեսզի գող լինի, ա՛յ, իսկ խուլիգանություն և հարբած մեքենա վարել նա կարող է: Այս նշանի ներկայացուցիչները հակում ունեն նաև դեպի զենքը, դրա համար միանգամայն կարող են զբաղվել զենքի առևտրով:

Ցուլ

Ցուլը կարող է մեկ խոշոր գործ անել և ապահովել իրեն ամբողջ կյանքում: Սակայն գողանալով ինչ-որ արժեքավոր բան, նա կարող է այնքան հիանալ դրանով, որ որոշի պահել այն՝ որպես հիշատակ: Իսկ ընդհանրապես Ցուլը յուրաքանչյուր ավազակախմբի ուղեղն է և ստրատեգը: Նա պետք է հարմարավետ նստի բազմոցին և ղեկավարի բոլոր հանցավոր գործընթացները:

Երկվորյակներ

Երկվորյակները գերազանց շուլերներ և խարդախներ են: Նրանք կարող են զբաղվել մանր բաներով. մեքենայի առևանգում, սպեկուլյացիա, մաքսանենգություն, ազարտային խաղեր: Նույն տեղում երկար ժամանակ չեն կարող մնալ, դրա համար էլ հակում ունեն աշխարհում շրջելու:

Խեցգետին

Խեցգետինը հանցավոր տաղանդներով օժտված նշան է: Նրան միշտ ձգում են մեծ փողերը: Խեցգետինը սկզբում հասնում է բարձր պաշտոնների և հետո իր իշխանությունը և դիրքը չարաշահելով՝ գործեր է անում. կրկնակի հաշվապահություն, հարկերի վճարումից խոսափում և այլն:

Առյուծ

Առյուծը լինելով հանցավոր հեղինակություն՝ արագ կարող է ստեղծել հսկայական ֆինանսական բուրգ: Կենդանակերպի այս նշանին հեշտ է շահել հասարակ մարդկանց վստահությունը:

Կույս

Կույսերի մոտ ամեն ինչ շատ լուրջ է. միօրյա ֆիրմաներ, օֆշորային հաշիվներ և այլն: Հեշտ չէ հասկանալ Կույսերի կատարածի մեխանիզմը, քանի որ նրա մոտ ամեն ինչ մանրամասն մտածված է:

Կշեռք

Կշեռքները գեղեցիկ են «աշխատում»: Նրանք շատ արտիստիկ են, դրա համար հեշտությամբ կարող են իրականացնել իրենց տաղանդները խարդախության մեջ: Միայնակ չեն աշխատում, այլ զույգով: Օրինակ՝ Երկվորյակների հետ:

Կարիճ

Կարիճն ինչ-որ մեկ բանում որոշակի տաղանդներ չունի: Նա տաղանդներ ունի յուրաքանչյուր հանցավոր բնագավառում: Սա կենդանակերպի դաժան նշան է, որն ամեն ինչի կգնա իր նպատակի և շահի համար: Գտնում է, որ պետք է խոշոր «խաղալ»:

Աղեղնավոր

Աղեղնավորին դուր չեն գալիս բազմաքայլ և նախապատրաստություն պահանջող գործերը: Նրանք սիրում են արագ գործել: Աղեղնավորները հեշտությամբ շահում են մարդկանց վստահությունը, և վերջիններս չեն էլ նկատում, թե ինչպես են ինքնակամ տալիս իրենց փողերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրն ի ծնե մարդասպան է: Նա շատ ուշադիր է և համբերատար: Նա սիրում է մենակ աշխատել: Նրա զսպվածությունն օգնում է դուրս գալ յուրաքանչյուր բարդ իրավիճակից:

Ջրհոս

Ջրհոսները շատ տաղանդավոր հանցավոր մտքեր ունեն: Սովորաբար նրանց մեքենայությունները հիմնվում են նորագույն տեխնոլոգիաների վրա: Ջրհոսների շարքերում կգտնվեն բավականին շատ հակերներ:

Ձկներ

Շատերը Ձկներին թույլ են համարում: Բայց երբ խոսքը գնում է հանցավոր հակումների մասին, կենդանակերպի շատ նշաններ կարող են նախանձել նրանց տաղանդին: Ձկները մաֆիոզ կլանի պարագլուխ են: Նրանք հեշտությամբ կարող են ղեկավարել այն ամենը, ինչը գտնվում է իրենց իշխանության ներքո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս