
Ինչո՞ւ էր սատանան փորձում Հիսուս Քրիստոսին անապատում

– Ինչո՞ւ էր սատանան փորձում Հիսուս Քրիստոսին անապատում:
– Այս փորձությունը երկու նպատակ ուներ: Առաջինը, որ սատանան ամաչեր ու պարտվեր: Երկրորդ, որ մեզ համար կարևոր է` սատանայի բերած փորձություններով կարելի է հասկանալ, որ նյութականի համար ամենևին չարժե հրաժարվել Աստծուց և Նրա խոսքից: Մենք համոզվեցինք, որ սատանան փորձում էր խաբել և առաջարկել այն ամենը, ինչ իրենը չէր: Մենք նույնպես առօրյայում շատ հեշտությամբ խաբում ենք ու խաբվում որևէ փայլուն իրի պատճառով` մոռանալով, որ աստվածային ճշմարտությունն անանց է: Եթե հավատով զորանանք, հավատանք մեր ասածներին և հետևենք բարուն, անսասան մնանք մեր ճշմարիտ որոշումների մեջ, և այդ ամենն Աստծո խոսքով համեմված լինի, ապա բոլոր փորձությունները կարելի է հեշտությամբ հաղթահարել:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am