
Ամանորը Դիլիջանում անցկացնելու համար տեղերը օգոստոսից սպառված են

tesankyun.am-ը գրում է. Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրատներում Ամանորն անցկացնելու համար տեղերը սպառվել են դեռեւս օգոստոս ամսին:
Այս մասին կայքը տեղեկացել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից: Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել քաղաքը բարեկարգ դարձնելու համար: Համայնքի միջոցներով Դիլիջան բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները, պատուհանները փոխվել են, մուտքերի տարածքը՝ վերանորոգվել: Թախտա եւ Շամախյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի մուտքերը համայնքային բյուջեի միջոցներով կնորոգեն 2016թ-ին:
Դիլիջանի Կաղնու խաչ թաղամասում բազմաբնակարան շենքերի մուտքերի հին, ապակե միջնորմները փոխարինվել են: Տեղադրված նոր դռներն ու պատուհանները թույլ կտան ձմռանը տաք պահել շենքերի մուտքերը, կնվազեն բնակարաններից ջերմության կորուստները: