
«Բարսելոնայի» պաշտպան Պիկեին և Շակիրային շանտաժի են ենթարկում

Դրամաշորթը սպառնում է հրապարակել ամուսինների մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսագրությունը:
Դեռ Քարիմ Բենզեմայի և Մաթյո Վալբուենայի մասնակցությամբ սկանդալը չավարտված՝ կարող է բռնկվել նորը: AS-ի համաձայն՝ ոմն դրամաշորթի ձեռքում է հայտնվել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի և երգչուհի Շակիրայի մասնակցությամբ էրոտիկ տեսագրություն:
Չարագործը ենթադրաբար ընտանիքի նախկին աշխատողներից է, որ զույգից պահանջում է խոշոր չափի գումար` սպառնալով տարածել տեսագրությունը: Պիկեն ու Շակիրան լռություն են պահպանում և ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ լուրերը:
Ավելի վաղ նման շանտաժի զոհ էր դարձել Մաթյո Վալբուենան: Շանտաժի կասկածանքով ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում՝ նաև «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը