Զինծառայողը ոտքով հարվածել է ծառայակցի դեմքին
Դատարան է ուղարկվել ՊՆ ժամկետային զինծառայողի վերաբերյալ քրեական գործը:
Նախաքննական մարմնի կողմից ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, չնչին առիթով վիճաբանել է նույն զորամասի մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ, ոտքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: