Տիգրան Սարգսյանի նշանակման մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո սկսվեց ակտիվ քննարկում` իսկ ինչո՞ւ հենց նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը: Դատարանը ճանաչել է մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում. հոդվածը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին:
Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ՀԲ երևանյան գրասենյակի հետ համագործակցության կապակցությամբ և շեշտել, որ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 6 շենքին հարակից այրվում է տնակ:
«Չի կարող դժգոհություն չլինել, հակառակ դեպքում մարդը կարող է պառկել ու ոչինչ չանել: Մարդիկ պետք է դժգոհեն, որ ստիմուլ դառնա լավ ապրելու համար: Այլ կերպ չի կարող լինել: Այսինքն՝ դժգոհությունը հիմք չի աշխատավարձը բարձրացնելու, բայց դժգոհությունը բավարար հիմք է շատ աշխատելու»:
«Կա հասկանալու խնդիր՝ ո՞ւր են տանում, որտե՞ղ են ուզում գցեն ժողովրդին, որովհետև ամեն դեպքում ինչ-որ պրոցես տանում են, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ այս կառավարությունը և իշխանությունը երբեք որևէ մեկի օգտին բան չեն արել: Այդ պատճառով էլ այս պահին փողոցում չենք, որպեսզի փողոցային պայքարում ու մեր պահանջներում ինքնանպատակ որևէ բան չլինի, հասկանանք՝ ինչի դեմ ենք պայքարում, որտեղ ենք պայքարում, ինչ կերպ ենք պայքարում»,- նշեց Մ. Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հիմա իրենք մասնագետների հետ են քննարկումներ, հանդիպումներ անցկացնում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը երեքշաբթի հայտարարել է, որ այս տարի Հունաստան ժամանած մարդկանց թիվը գերազանցել է կես միլիոնը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բագրատ Ասատրյանը չհամաձայնեց տեսակետին, թե այս պաշտոնում Տ.Սարգսյանի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի միասնական արժույթի՝ ալտինի, ներդրումը: Բ.Ասատրյանի կարծիքով՝ դա ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի խնդիրների շարքում առաջնային հարցերից չէ և այս փուլում ամենասուր խնդիրը չէ:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, անօդաչու թռչող սարքը ընկել է Թուրքիայի Խաթայ նահանգի Կումլու շրջանում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է նախարարների կաբինետի առաջարկությունը՝ ստորագրել ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը ենթադրում է արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցություն, հայտնում է RIA Novosti-ն:
«Այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնվել են կառավարության կողմից՝ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու, դրանք շարունակվելու են ընթանալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով 2016 թ. բյուջեի մասին:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ միայն ինքն է ընդունակ փոխել ՖԻՖԱ-ն դեպի լավը: «Միայն ես կարող եմ երաշխավորել, որ ՖԻՖԱ-ն նորից կդառնա ֆուտբոլի տուն: Բայց ամեն անգամ, երբ ես մոտենում եմ արևին, այն այրում է՝ ինչպես Իկարոսին»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նորմալ է գնահատում ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակումը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ը կժամանի Վրաստան: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գիգի Գիգիաձեին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, «Երևան» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.40-ին նկատել է բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախչող տղամարդու, որին բռնել է:
«Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնցով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար երեխան պետք է գրանցված լինի իր մոր հետ նույն հասցեում: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ աշխատանքային և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց փոփոխությունները:
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում աղետից չորսուկես տարի անց Ճապոնիայի կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ԱԷԿ-ի նախկին աշխատակիցներից մեկը հիվանդացել է քաղցկեղով ատոմային ռեակտորի վառելիքային միջուկներից առաջացած ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում:
Իսրայելական Hummus Bar ռեստորանը զեղչեր է առաջարկում այն հրեաներին ու արաբներին, ովքեր կհամաձայնեն նստել մեկ սեղանի շուրջ, հայտնում է The Times Of Israel-ը:
«Երկրորդ տարբերակն ավելի տխուր է` Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել ԵՏՄ-ն նոր տեսքով և ԵՏՄ անդամ երկրների անկախության վերացմամբ կայսրության ստեղծման համար, այսինքն` ԵՏՄ-ին ոչ մի լավ բան չի սպասվում»,- ասաց նա:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Տախիր Էլչիին ոստիկանությունը ձերբակալել է:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել թվով չորրորդ միջուկային փորձարկումը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական հետախուզական ծառայություններին:
Սիրիայում պլացդարմ ստեղծելով՝ ահաբեկիչները պլաններ են կառուցում էքսպանսիայի ընդլայնման, տարածաշրջանների ապակայունացման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը կալանավորվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կհրապարակի 2014թ.՝ մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը:
Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջիս) այսօր կայացած նիստում ընդունել է «2016 թվականի պետբյուջենի մասին» օրինագիծը, հայտնում է Trend-ը:
Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյաների կալանավորումն այդ գերատեսչության ղեկավար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո:
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով:
Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը խնդրել է Մեծ Բրիտանիա իր այցի ծրագրում, որը տեղի կունենա այս շաբաթ, ներառել նաև այցելությունը «Օլդ Թրաֆֆորդ»: «Կարմիր սատանաների» մարզադաշտ այցելելը գլխավոր քարտուղարի վաղեմի երազանքն է եղել:
Այս ծրագրի նպատակը Հայաստանի մաքսային պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածության հետագա կատարելագործումն է և երկրի մաքսային գործընթացների համապատասխանության ապահովումը միջազգային մաքսային նորմերին ու գործելակարգին, որոնք մասնավորապես սահմանվում են Առևտրի ու սակագների միջազգային համաձայնագրով (GATT), Առևտրի համաշխարհային կազմակերպության Մաքսային գնահատման համաձայնագրով և Համաշխարհային մաքսային կազմակերպության ուղենիշներով: