Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Վրաստան
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ը կժամանի Վրաստան: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գիգի Գիգիաձեին:
Ներկայում Վրաստանի խորհրդարանի երկու կոմիտեները լսում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման հարցի վերաբերյալ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Գիգիաձեն նման հայտարարություն արել է իր ելույթի ժամանակ, սակայն Վրաստան Մոգերինիի այցի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԵՄ-ն ու Վրաստանը 2014թ. հուլիսին ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիր, որի անբաժան մասին է ազատ առևտրի մասին գոտու մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը պետք է վավերացման գործընթաց անցնի ԵՄ 28 երկրներում: