
Աղվան Վարդանյանը նորմալ է գնահատում Տիգրան Սարգսյանի նշանակումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նորմալ է գնահատում ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակումը:
«Կարծում եմ՝ կարևորագույն ուղղություն է և, եթե այդպես են հարմար գտել, նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Վարդանյանը:
Մեր դիտարկմանը, որ տեսակետ կա, թե հաջորդ տարի ԵՏՄ ղեկի ստանձնումը խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար Արևմուտքի հետ հարաբերություններում, հատկապես, որ ՀՀ-ԵՄ նոր բանակցային փուլն է մեկնարկում, Ա.Վարդանյանը չհամաձայնեց՝ ասելով, թե երկու ուղղությունները պետք չէ համադրել. «Բնականաբար, եվրոպական ուղղությունով նոր գործընթացներ են ընթանում, մանդատը կարծես թե հաստատվեց և դրա շրջանակներում կսկսվեն բանակցությունները: Ակնկալում եմ, որ մենք կկարողանանք երկու ուղղությամբ էլ մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել»: