Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատրաստվում է իր չորրորդ միջուկային փորձարկմանը. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել թվով չորրորդ միջուկային փորձարկումը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական հետախուզական ծառայություններին:

«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Փխենյանը զբաղվում է միջուկային փորձարկումների անցկացմամբ, որոնց հստակ օրը դեռ հայտնի չէ»,- հայտարարել են հարավկորեացի պատգմավորները՝ հղում կատարելով երկրի հետախուզական ծառայությունների զեկույցին:

Մինչ այդ, Սեուլում հայտնում են, որ Փխենյանը «դեռևս չի վիճակի չէ ստեղծել միջմայրցամաքային հրթիռներ»:

Հյուսիսային Կորեան իր երեք միջուկային փորձարկումներն իրականացրել է 2006, 2009 ու 2013 թվականներին: Վերջին 2 տարում միջուկային փորձարկումներ չեն իրականացվել:
Փխենյանն իրականացրել է միայն բալիստիկ հրթիռների գործարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս