Բաժիններ՝

Պուտինը հավանության է արժանացրել ԱՊՀ երկրների՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման մասին գործընկերային համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է նախարարների կաբինետի առաջարկությունը՝ ստորագրել ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը ենթադրում է արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցություն, հայտնում է RIA Novosti-ն:

Համաձայնագրի ստորագրումը կհեշտացնի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ համատեղ գործողությունների կարգը, այդ թվում՝ մաքսային ու սահմանային գործընթացները կարճ ժամանակում ձևակերպելու ընթացակարգը:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագիր արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտում»,- ասված է հրամանում:
Ներկայում ԱՊՀ երկրները ղեկավարվում են 1993 թվականին ստորագրված արտակարգ իրավիճակների հետևանքների ու նախազգուշացման մասին միջկառավարական համաձայնագրով, որը չի համապատասխանում ԱՊՀ երկրների օրենսդրական փոփոխություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս