Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով վճիռը՝ վաղը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կհրապարակի 2014թ.՝ մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը: Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ:
Նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրողը ժամանակ էր խնդրել ռեպլիկին պատրաստվելու համար: Այսօր, սակայն, նա նշեց, որ այս պահին չի ցանկանում ռեպլիկով հանդես գալ: Գործով ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսքով հանդես գալու իրավունքից: Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ այս պահին վիրաբուժական միջամտության կարիք է առաջացել: