Սոցիալական որևէ ծրագիր չի կրճատվելու. Արտեմ Ասատրյան

«Այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնվել են կառավարության կողմից՝ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու, դրանք շարունակվելու են ընթանալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով 2016 թ. բյուջեի մասին:

Ըստ նրա՝ բյուջեին որևէ անվանում տալ պետք չէ, պետք է նայել իրատեսական իրողություններին, աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական գործընթացներին և դրա շրջանակներում ՀՀ կառավարության կողմից գործադրվող առավելագույն ջանքերին, որպեսզի կարողանան ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծել:

168.am-ի հարցին, որ այնուամենայնիվ բյուջեի նախագծով նպաստների և աշխատավարձերի բարձրացումներ նախատեսված չեն, իսկ թանկացումներ պարբերաբար լինում են, դա չի՞ նշանակում, որ երկրում աղքատությունն ավելի կխորանա և մարդկանց դրությունն ավելի կվատթարանա, նախարարը պատասխանեց. «Շատ պարզ եմ ասում՝ մենք աղքատության ցուցանիշների հետ կապված ունենք մեկ աղբյուր, որի վրա կարող ենք հենվել՝ դրանք տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտության տվյալներն են, որը տարին մեկ անգամ Վիճակագրական ծառայությունը մոտ 8000 տնային տնտեսությունների շրջանակներում իրականացնելով, ներկայացնում է: Դա է աղբյուրը, դրա համար չեմ ուզում, որ մենք գնահատականեր տանք այդ առումով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս