Թուրքիան հերթական անօդաչու թռչող սարքն է խոցել
Թուրք-սիրիական սահմանին խոցվել է հերթական անօդաչու թռչող սարքը:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, անօդաչու թռչող սարքը ընկել է Թուրքիայի Խաթայ նահանգի Կումլու շրջանում: Թուրքիայի անվտանգության ուժերը սկսել են արտակարգ միջոցառումներ անցկացնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին թուրքական ռազմաօդային ուժերը անօդաչու թռչող սարք էին խոցել, որը Սիրիայի հետ սահմանից ներխուժել էր երկրի օդային տարածք:
Համաձայն տեղեկությունների՝ անօդաչու սարքն արտադրվել է Ռուսաստանում:
carmen ghukasyan