Բաժիններ՝

Իսրայելական ռեստորանը զեղչեր է առաջարկում մի սեղանի շուրջ նստած հրեաներին ու արաբներին

Իսրայելական Hummus Bar ռեստորանը զեղչեր է առաջարկում այն հրեաներին ու արաբներին, ովքեր կհամաձայնեն նստել մեկ սեղանի շուրջ, հայտնում է The Times Of Israel-ը:

Ինչպես հայտնում է հաստատության ղեկավարությունը, այդ կերպ փորձ է արվում առաջ քաշել խաղաղ համակեցության սկզբունքները երկրում միջէթնիկ լարվածության ֆոնին:

Պարբերականը դա ինովացիոն մոտեցում է համարում:
Ռեստորանը գտնվում է Նեթանիա քաղաքից ոչ հեռու: Հատուկ՝ 50% զեղչեր են նախատեսվում այն ուտեստի համար, որի շուրջ արաբներն ու հրեաները միասին կնստեն սնվելու:

Ինչպես հայտարարում են ռեստորանում, իրենց ակցիան հաջողվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս