Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2016 թվականի պետբյուջեն

Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջիս) այսօր կայացած նիստում ընդունել է «2016 թվականի պետբյուջենի մասին» օրինագիծը, հայտնում է Trend-ը:

Ինչպես խորհրդարանի նիստում նշել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, առաջարկություն է հնչել հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղել փախստականների կարիքների լուծմանը: Այդկերպ, այդ նպատակով ուղղված ծախսերն ավելացել են 50 տոկոսով՝ մինչև 150 միլիոն մանաթ:

Նախարարի խոսքով՝ հավելյալ ծախսերը պետք է ապահովվեն Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի փոխանցումների հաշվին: Կանխատեսվում է, որ 2016 թվականին Ադրբեջանի բյուջեի եկամուտները կկազմեն 14,56 միլիարդ մանաթ, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25, 2 տոկոսը (ՀՆԱ-ի մակարդակը կանխատեսվել է 57,7 միլիարդ մանաթ)։

Բյուջեի պակասորդը 2016 թվականին կանխատեսվում է 1 698 մլրդ մանաթ կամ ՀՆԱ-ի 2,9 տոկոսը (դրա ծավալը կանխատեսվում է 57,7 մլրդ մանաթի սահմաններում):
2015 թվականի համեմատությամբ Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22,9 տոկոսով, իսկ 2014 թվականի համեմատությամբ՝ 13,07 տոկոսով։ Բյուջետային ցուցանիշները ձևավորվել են 1 բարելի դիմաց 50 դոլար հաշվարկով և 1 դոլարի դիմաց 1,05 մանաթ փոխարժեքի հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս