Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» միջազգային սկանդալ է հրահրում

Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը խնդրել է Մեծ Բրիտանիա իր այցի ծրագրում, որը տեղի կունենա այս շաբաթ, ներառել նաև այցելությունը «Օլդ Թրաֆֆորդ»: «Կարմիր սատանաների» մարզադաշտ այցելելը գլխավոր քարտուղարի վաղեմի երազանքն է եղել: Սակայն «Մանչեսթեր Սիթիի» բարձրաստիճան երկրպագուները քաղաքապետարանում փոխել են միջոցառումների պլանը` ներառել այցելությունն «Էթիհադ», որը կարող է միջազգային սկանդալ առաջացնել: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Հաղորդվում է, որ քաղաքային խորհրդի նախագահ Սըր Ռիչարդ Լիսը, ով հանդիսանում է «երկնագույնների» երկրպագուն, նախաձեռնել է փոփոխությունը չինական առաջնորդի ծրագրում, իսկ Հովարդ Բերստայնը, ով հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» պատվավոր նախագահը, իր աջակցությունն է ցուցաբերել այդ նախաձեռնությանը:

«Եկեք հուսանք, որ Սի Ցզիպինը ծայրահեղ հիասթափված չի լինի նրանից, որ թռչելով 7000 մղոն, այդ թվում՝ նաև այն բանի համար, որպեսզի իրականացնի իր վաղեմի երազանքը և այցելի «Օլդ Թրաֆֆորդ», այն ամենը, ինչ նա կստանա, կլինի այցելությունը նրանց կատաղի թշնամիների մարզադաշտ»,- ասել է քաղաքապետարանի աղբյուրը, ում անունը պարբերականը չի բացահայտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս