Բաժիններ՝

2015թ. Հունաստան է ժամանել կես միլիոն ներգաղթյալ. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը երեքշաբթի հայտարարել է, որ այս տարի Հունաստան ժամանած մարդկանց թիվը գերազանցել է կես միլիոնը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանց մեծ մասը, ըստ գործակալության, փախել են Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի ռազմական հակամարտության գոտիներից:

Հունական Լեսբոս, Խիոս ու Սամոս կղզիներից փախստականների հոսքը չի թուլանում նաև տարվա ցուրտ եղանակին: Վերջին 4 օրում այդ կղզիներ է ժամանել 35 հազար փախստական: Այդ թվերը գերազանցում են ամառվա ցուցանիշները, երբ սովորաբար ծովով ավելի շատ ներգաղթյալ է հատում սահմանը:

Իրավիճակը քաոսի սահմանագծին է, ենթադրում է ՄԱԿ-ի գործակալությունը: Յուրաքանչյուր հանգստյան օր հարկավոր է լինում ներգրավել ավելի մեծ թվով ոստիկանների, որպեսզի կարողանան վերահսկել կարգուկանոնը:
ՄԱԿ-ը ևս մեկ անգամ կոչ է անում Հունաստանի լողափերին ու կղզիներում կազմակերպել ներգաղթյալների ընդունման կենտրոններ, առանց որոնց Եվրամիության՝ փախստականների տեղաբաշխման ծրագիրը կարող է ձախողվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս