Ճապոնիան հաստատել է «Ֆուկուսիմայի» պատճառով քաղցկեղի հիվանդության առաջին դեպքը
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում աղետից չորսուկես տարի անց Ճապոնիայի կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ԱԷԿ-ի նախկին աշխատակիցներից մեկը հիվանդացել է քաղցկեղով ատոմային ռեակտորի վառելիքային միջուկներից առաջացած ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով:
«Տվյալ դեպքը համապատասխանում է չափորոշիչներին»,- հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարության ներկայացուցիչն այսօր Տոկիոյում: Ընդ որում՝ նա նշել է, որ հիվանդության առաջացման մյուս պատճառներն ամբողջությամբ բացառվում են:
Վերջինս տեղեկացրել է, որ 2011թ. վթարից հետո «Ֆուկուսիմայի» աշխատակցի մոտ ախտորոշվել է սպիտակարյունություն: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նրան փոխհատուցում կտրամադրվի:
«Ֆուկուսիմայի» վթարից հետո քաղցկեղով հիվանդացել են ԱԷԿ-ի մի շարք աշխատակիցներ, սակայն Տոկիոյի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են կապ գտնել ատոմային աղետի ու այդ հիվանդության միջև:
Ինչպես գրում է Reuters-ը, դրանց միջև կապը պաշտոնապես հաստատվելու դեպքում Ճապոնիայի կառավարության ու բիզնեսի ջանքերը կբարդանան՝ կապված երկրում ատոմային էլեկտրակայանների շահագործման հետ: