Հակոբ Հակոբյանի հորդորը՝ հասարակությանը. Շատ աշխատեք

«Շատ պետք է աշխատեն մարդիկ, որպեսզի աշխատավարձը շատ ստանան: Եկամուտը և աշխատանքը դրանք ուղիղ համեմատական տնտեսական, քաղաքական, սոցիալական կատեգորիաներ են: Մարդիկ ուղղակի պետք է շատ աշխատեն, որովհետև աշխարհում չկա երկիր, որ գնաճ չունենա»,- հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում ՀՀ բնակչությանը հաջորդ տարի, երբ բյուջեով նպաստների և աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, իսկ գնաճն անխուսափելի է:

Նա խորհուրդ տվեց նայել շրջապատին ու տեսնել, որ ովքեր շատ են աշխատում՝ իրենց աշխատավարձը բարձրանում է, իսկ ովքեր շատ չեն աշխատում, նրանց աշխատավարձը չի բարձրանում. «Հետևաբար՝ գնաճի պատճառով պետք է իրենք էդ գնաճի չափով վատ ապրեն, կամ սեղմեն իրենց ծախսերը, կամ չգիտեմ՝ ինչ անեն, իսկ ովքեր շատ աշխատավարձ են ստանում, կշարունակեն լավ ապրելը»:

Մեր հարցին, թե արդյոք այդքան աշխատանք կա՞ Հայաստանում, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ աշխատել, թե՞ ստիպված պետք է լինեն մեկնել արտերկիր, Հ.Հակոբյանը պատասխանեց, թե հենց Հայաստանում, իհարկե, կան այդ հնարավորությունները, իսկ առկա դժգոհությունները նա որակեց որպես խթան՝ շատ աշխատելու համար. «Չի կարող դժգոհություն չլինել, հակառակ դեպքում մարդը կարող է պառկել ու ոչինչ չանել: Մարդիկ պետք է դժգոհեն, որ ստիմուլ դառնա լավ ապրելու համար: Այլ կերպ չի կարող լինել: Այսինքն՝ դժգոհությունը հիմք չի աշխատավարձը բարձրացնելու, բայց դժգոհությունը բավարար հիմք է շատ աշխատելու»:

Տեսանյութեր

Լրահոս