
«Միայն ես կարող եմ երաշխավորել, որ ՖԻՖԱ-ն նորից կդառնա ֆուտբոլի տուն». Միշել Պլատինի

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ միայն ինքն է ընդունակ փոխել ՖԻՖԱ-ն դեպի լավը: «Միայն ես կարող եմ երաշխավորել, որ ՖԻՖԱ-ն նորից կդառնա ֆուտբոլի տուն: Բայց ամեն անգամ, երբ ես մոտենում եմ արևին, այն այրում է՝ ինչպես Իկարոսին»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պլատինին պլանավորում է մասնակցել փետրվարի 26-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը