Մեր բնակչության շրջանում մեծ արձագանք է ստացել 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սոցիալական կարևոր նշանակության այս ծրագիրը հանրության կողմից ստացել է կյանք փրկող ծրագիր անվանումը, ինչն ամբողջ աշխարհում հենց այդպես էլ կոչվում է` «Stent for life»։
Ընթացիկ ամսվա կեսերին խորհրդարանն ստացել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել և այստեղ կցանկանայի ընդգծել որոշակի հանգամանքներ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին:
Հիմա լավ նորությունը: Տարիների ընթացքում մենք հաջողությամբ ավիրել ենք ամեն ինչ, ինչին կարելի է վստահել, այդ թվում և սոցիոլոգիան: Այսօր արդեն ոչ ոք ոչ ոքի չի թողնի հավատալ նույնիսկ ամենահավաստի սոցիոլոգիական հետազությունների արդյունքներին: Հավատացողը դավաճան է սկզբունքով: Այստեղից բխում է իմ այսօրվա լավ լուրը. այն է՝ ոչ ոք չի կարող ապացուցել իմ նշած վատ լուրը և հետևաբար ոչ ոք ըստ էության չգիտի դրա մասին:
Քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից է շարունակում մնալ համակարգային փոփոխությունների իրականացումը: Տեւական ժամանակ թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրային հատվածի գերակշռող մասն անհրաժեշտություն են համարել նմանատիպ փոփոխությունների իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրում ժողովրդավարական ազատություններին, քաղաքական բազմակարծությանը, դատարանների անկախությանը նոր որակ հաղորդելուն:
Ադրբեջանի կառավարության կողմից քննադատական ձայների ճնշումը չափազանց բացասական ազդեցություն է ունենում նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 37-ամյա տղամարդու կողմից իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու, վերջինիս ավագ քրոջն ազատությունից զրկելու, անչափահաս որդուն մուրացկանությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ափսոսում եմ, որ ինքը գոնե պետք է ամուսնանար, երեխաներ ունենար, Վազգենը շատ նպատակներ ուներ, պետք է կատարեր, բայց այսպես թողեցին, շատ բան կա ափսոսելու, մեր ժողովուրդն այսպես չէր ապրի…»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, արցունքն աչքերին՝ ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը:
Հոկտեմբերի 27-ը մեր պատմության սև էջերից է, որ մինչև հիմա հաղթահարված չէ: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեց հստակեցնել մի հարց՝ քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք ազատ են զբաղվել քարոզչությամբ և պարտավոր չեն գնալ արձակուրդ:
Քիչ առաջ Արտաշատում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով երկու տղամարդ հրազենային վնասվածք են ստացել։
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրած հայցը նորմալ պրակտիկա է, ռուսական կողմը չի բացառում նաև վեճի մինչդատական կարգավորումը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Երկրի ճակատագրին վերաբերող կարևորագույն խնդիրներից է պետության սահմանադրության հղկման ու բարեփոխման ամեն մի գործընթաց և ոչ մեկին տրված չի, ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով երկրի ներսում ստեղծել անհամերաշխ մթնոլորտ՝ փորձելով խաթարել մեր ժողովրդի տրամադրվածությունն ու ազատ կամքի դրսևորումը այդ հարցում:
Նա կոչ արեց ժողովրդին՝ հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում մասնակցել «ոչ»-ի շարժման հանրահավաքին:
Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից ստացված լուրերի համաձայն` «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել էնաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է:
Ազգային անվտանգության հարցով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բարձրաստիճան խորհրդականները նրան խորհուրդ են տալիս ամերիկյան զինված ուժերն ավելի մոտ տեղակայել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի հետ պայքարի առաջնագծին, հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:
Այսօր ԱԺ նիստում մեկնարկեց ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում Հանրապետական պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկումը: Օրինագծերի փաթեթի հեղինակներն են Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը:
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել իր երկրի ազգային հավաքականը:
Փարիզը հոկտեմբերի 27-ին բազմակողմ հանդիպում կանցկացնի Սիրիայի հարցով 10 երկրի մասնակցությամբ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ բաժնի աշխատակիցներն այսօր ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու կասկածանքով ստուգայցեր են իրականացրել 25 հասցեներում, հայտնում է HaberTürk հեռուստաալիքը:
Մինսկը գտնում է, որ Ռուսաստանի ռազմաօդային օպերացիան Սիրիայում ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, հայտնում է TASS-ը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, լեհ վերլուծաբանն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս հիշեցնում է «տաք» և ոչ «սառեցված» հակամարտություն:
Հիմա միջազգային շուկա են մտնում միջին ու ցածր հզորության ատոմային էլեկտրակայաններ։ Մենք ուզում ենք նման միջուկային էներգաբլոկ ունենանք՝ 300-600 մեգավատ հզորությամբ։ Նոր զարգացող երկրները ներկայումս գնում են նրան, որ անպայման ունենան միջուկային էներգաբլոկ՝ ոչ մեծ հզորության։
Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատանքային այց կկատարի, որը կտևի նոյեմբերի 14-22-ը, հայտնում է RIA Novosti-ն:
«Պետք է հասկանանք, թե հոկտեմբերի 27-ին ինչ է կատարվել ու դրանից էլ պարզ կլինի՝ երբ կբացահայտվեն այդ դեպքերը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուս պայմանագրային զինծառայողի ինքնասպանության փաստը Սիրիայի Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները և ոստիկանության վետերանները հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, Գյումրիի Խաղաղության օղակի թիվ 2 հասցեի դիմացից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ալբերտ Մ.-ին: