«Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Երկրի ճակատագրին վերաբերող կարևորագույն խնդիրներից է պետության սահմանադրության հղկման ու բարեփոխման ամեն մի գործընթաց և ոչ մեկին տրված չի, ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով երկրի ներսում ստեղծել անհամերաշխ մթնոլորտ՝ փորձելով խաթարել մեր ժողովրդի տրամադրվածությունն ու ազատ կամքի դրսևորումը այդ հարցում:

Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ արյամբ անկախություն ձեռքբերած և պատերազմում հաղթանակած երկրում՝ պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում, հասարակության մեջ բարձրաձայնողների համար գոյություն ունի իրավունք ունենալու խնդիր և տվյալ տեսակին համապատասխան իրավունքի դաշտ: Ցավալին այն է, որ շատերը անկախության լեզուն չհասկանալով, առանց պատերազմի գորշությունը իրենց ընտանիքներում տեսնելու և սեփական մարմնի վրա զգալու՝ երկրում տիրող հարաբերական խաղաղության ողջ ընթացքում քաղաքական շապիկ հագած, առաջնորդի կեցվածք ընդունելով փորձում են ժխտել ազատագրական պայքարի արժեքները կրող երկրի ճակատագրողների դերն ու նշանակությունը: Այն ինչ ներկա ժամանակն ու Արցախյան պատերազմը ունի ներկայիս ապրողների պայքարի կնիքը, և այդ անցած ճանապարհն ու գիտակցությունը ուսանելի պիտի դառնա շատերի համար:

Որոշներն էլ պիտի հասկանան, որ անհատներ և առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող վտանգների ժամանակ և հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության դաշտում, և ոչ թե հանրահավաքների բեմահարթակներում, կամ թե դոլարի կանաչ ֆոնի վրա: Եվ թող կայանալու ու առաջնորդի ձկտում ունեցողները իմանան, որ արագ կայացման համար ամենանպաստավոր վայրերը մեր զոհված եղբայրնրի թափված արյամբ սնված սահմանային դաշտերն են՝ ուր կանաչը ավելի վառ ու արժևորված է, քանի որ նրանում խոսում է մեր զոհված եղբայրների արյան գույնն ու ոգու նկարագիրը:

Այսօր կարևորագույն խնդիրը Արցախի անկախության և հայրենիքի հողի խնդիրն է, որը իր բնույթով արյան խնդիր է: Եվ երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն էլ մեր ժողովրդի արյան դաշտից դուրս հասկացություներ են:

90-ականներին ոչ միայն թշնամին, այլ ողջ աշխարհը հասկացավ, որ ամենադժվարին կացության մեջ էլ հայտնված հայ ժողովրդի համար՝ Արցախի հողի և մեր պետության սահմանների պաշտպանության կռիվը առանձնացավ իր նվիրական հաղթանակներով:

Այսօր մեր երկրի համար ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք, մեր հավաքականությամբ, ազատամարտիկների անկոտրուն ոգով և մեր մարտունակ բանակով: Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, իր մեջ արթնացնելով հավաքական ուժի գիտակցությունը, որում իշխում է ողջ հայ ժողովրդով հայրենիքը ուժեղ ու հզոր պետություն դարձնելու գաղափարը:
Հակառակ դեպքում վաղվա մեր սերունդը այս անհամերաշխհ ներկայի մեղքերն է քաղելու»:

Տեսանյութեր

Լրահոս