Բաժիններ՝

Սիրիայի հարցով 10 երկրների հանդիպումը կանցկացվի առանց Ռուսաստանի մասնակցության

Փարիզը հոկտեմբերի 27-ին բազմակողմ հանդիպում կանցկացնի Սիրիայի հարցով 10 երկրի մասնակցությամբ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:

Ինչպես նշվում է, աշխատանքային ընթրիքին ներկա են լինելու գլխավոր գործընկերները, որոնք ներգրավված են Ֆրանսիայի հետ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Քաթարը, Թուրքիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իտալիան, Մեծ Բրիտանիան:

Հանդիպումը հրավիրվել է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությամբ՝ քննարկելու սիրիական ճգնաժամը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոնի Բլինկենը կմասնակցի Փարիզում կայանալիք բազմակողմ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս