Բարաք Օբաման կայցելի Թուրքիա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատանքային այց կկատարի, որը կտևի նոյեմբերի 14-22-ը, հայտնում է RIA Novosti-ն:

ԱՄՆ նախագահը կայցելի Թուրքիա, Մալայզիա ու Ֆիլիպիններ, հայտնում է Սպիտակ տունը:

«Թուրքիայում ԱՄՆ նախագահը կմասնակցի G20-ի երկրների հանդիպմանը, որտեղ մտադիր է քննարկել միջազգային ջանքերը՝ ապահովելու հավասարակշռված տնտեսական կայուն ու վստահ աճ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆիլիպիններում Օբաման պլանավորում է մասնակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության գագաթաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս