Բաժիններ՝

Գյումրիում թմրամոլ է հայտնաբերվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները և ոստիկանության վետերանները հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, Գյումրիի Խաղաղության օղակի թիվ 2 հասցեի դիմացից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ալբերտ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 1,4 գ չորացված, մանրացված կանեփանման զանգվածով:

Ալբերտ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը քաղել է կանեփի թփերից՝ ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս